15 հոկտեմբերի 2012 - 17:25 AMT
Հայաստանը մասնակցում է ՌԴ, ԱՊՀ և արտերկրի երիտասարդ գրողների համաժողովին

Հայաստանը մասնակցում է ՌԴ, ԱՊՀ և արտերկրի երիտասարդ գրողների համաժողովին: Համաժողովն երեկ է բացվել, հայտնում է ՒՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկու երիտասարդ գրողներ՝ Ելենա Շուվաևա-Պետրոսյանն ու Ռուզաննա Ոսկանյանը կմասնակցեն «Ավանդույթներն ու նորարարությունը ժամանակակից գրականության մեջ», «Բանաստեղծը ժամանակակից աշխարհում» և այլ թեմաներով բանավեճերին:

Համաժողովի ավարտին 16 մասնակից կրթաթոշակ կստանա ՌԴ մշակույթի նախարարությունից: Համաժողովի հյուրերը կլինեն գրողներ Վլադիմիր Մականինը, Վիկտոր Երոֆեևը, Յուրի Պոլյակովը և այլրոք: