Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ լիբանանյան բանակի ստորաբաժանումները մտել են Բեքքա դաշտավայր`«Հզբոլլահ» շարժման աջակցության ավանդական բազա:
Բանակային ստորաբաժանումները արգելափակում են ճանապարհները, որոնք տանում են դեպի դաշտավայրի հիմնական բնակավայրեր: Բրիտալ քաղաքն ամբողջովին արգելափակված է:
Լիբանանյան բանակը նաև մի քանի պահակակտեր է նշանակել դեպի Դամասկոս տանող միջազգային մայրուղու վրա:
Բանակային ստորաբաժանումները մտցվել են Դար էլ-Վասաա և Բաալբեք քաղաքներ:
Լիբանանյան ՊՆ աղբյուրը հաղորդել է, որ «որոշում է կայացվել Բեքքայում մշտական զինվորական ներկայության վերաբերյալ», հաղորդում է MIGnews-ը: