20 հոկտեմբերի 2012 - 11:37 AMT
Սոս Սարգսյանի վիճակը կայուն է

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վիճակը կայուն է, նա բուժում է ստանում հիվանդանոցում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ, դերասանի առողջական ծանր վիճակի մասին լուրերը չափազանցված են, և չեն համապատասխանում իրականությանը:

Մկրտչյանն ասաց, որ սիրված դերասանը շուտով դուրս կգրվի և կգնա տուն: Հայկական մամուլում լուրեր են տարածվել, որ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վիճակը ծանր է և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: