20 հոկտեմբերի 2012 - 16:42 AMT
Իսրայելի ՌԾՈւ-ն իր վերահսկողության տակ է վերցրել իրավապաշտպաններով նավը, որն ուղևորվում էր գազա

Իսրայելի ՌԾՈւ-ն իր վերահսկողության տակ է վերցրել «Էսթել» միջազգային իրավապաշտպաններով նավը, որը փորձել է խախտել Գազայի հատվածի բլոկադան:

Իրավապաշտպանների խոսքով, «Էսթել» նավում գտնվում է 41 տոննա հումանիտար բեռ` ցեմենտ, գրքեր, խաղալիքներ, դեղամիջոցներ և երկու ձիթենի: Նավում եղել են նաև մի քանի պաղեստինամետ ակտիվիստներ, ովքեր տարբեր քաղաքացիություններ ունեն:

Ինչպես զինվորականներն են հաղորդել, նավահանգիստ հասնելուն պես բեռները զննության կենթարկվեն, իսկ անձնակազմն ու ուղևորները կհանձնվեն ոստիկանությանն ու իմմիգրացիոն ծառայություններին` հարցաքննության համար: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: