6 նոյեմբերի 2012 - 10:50 AMT
«168 ժամ». Սոս Գիմիշյան. Ռոբերտ Քոչարյանը մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել:

«Ինձ համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ու Քոչարյանն անբաժանելի մասեր են: Ի՞նչ է նշանակում` մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Նա ի՞նչ է՝ մենա՞կ է գործել, անձա՞մբ է արել, թե՞ կառավարությունը որոշում չի ընդունել: Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ է՝ մենակ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել: Այսպես ո՞նց եղավ: Նա անձամբ չի կրակել, որոշում է ընդունվել, այն էլ` շատերի կողմից»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը: