20 դեկտեմբերի 2012 - 11:19 AMT
Ռոնալդոյի ընկերները «Խաղ աղքատության դեմ» ակցիայի շրջանակներում հաղթել են Զիդանի թիմին

Բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում կայացած «Աղքատության դեմ խաղ» ավանդական ակցիայի շրջանակներում կայացել է հանդիպում Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի թիմերի միջև: Յուրաքանչյուր տարի ստացված եկամուտները հատկացվում են տարբեր երկրներում հատուկ նախագծերի իրագործմանը` ուղղված կենսական խնդիրների դեմ պայքարին:

Հանդիպումն ավարտվել է լեգենդար բրազիլացու թիմի հաղթանակով 3:2 հաշվով: Խաղին հայտագրված է եղել «Զենիթի» հարձակվող Հալկը, բայց նա դաշտ դուրս չի եղել: Հանդիպումը սպասարկել է հայտնի իտալացի մրցավար, մրցավարության հարցերով ՈւԵՖԱ-ի ավագ սպա Պիերլուիջի Կոլինան: