21 դեկտեմբերի 2012 - 12:51 AMT
Իոսիֆ Ստալինի ծննդյան օրվա առթիվ վրացական գյուղում կտեղադրվի նրա հուշարձանը

Դեկտեմբերի 21-ին` Իոսիֆ Ստալինի ծննդյան օրը, Վրաստանի Զեմո Ալվանի գյուղում կտեղադրվի «բոլոր ազգերի առաջնորդի» վերականգնված հուշարձանը: Ինչպես հայտարարել են տեղի բնակիչները, նրանք կտոնեն այդ իրադարձությունը և կհարգեն «Վրաստանի մեծ որդու» հիշատակը:

Ստալինի հուշարձանի հետ միասին կբացվի նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը:

Պետք է նշել է, որ Ստալիի հուշարձանն ապամոնտաժվել էր 2011-ի հունիսի 16-ի գիշերը: Խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակից հետո այն վերականգնվել է և պատրաստվել նոր տեղադրման:

Վրաստանում նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Ազգային շարժում կուսակցության կառավարման օրոք ողջ երկրում ապամոնտաժվել են Ստալինի բազմաիթվ հուշարձաններ, այդ թվում` նրա հայրենի Գորի քաղաքում, հաղորդում է «Թրենդը»: