21 դեկտեմբերի 2012 - 15:15 AMT
Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաեւ «Հեռուստամարաթոն-2012»-ի արդյունքներին:

Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները:

Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: