21 դեկտեմբերի 2012 - 15:18 AMT
Լասլո Կեմեն. Պետք է այնպես անել, որ Հայաստան պետության դիրքերը չթուլանան և խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի հունգարացի փորձագետ Լասլո Կեմենը հույս ունի, որ 2013-ի Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ տարածաշրջանը շատ լարված է, իսկ Հայաստանն ունի խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գոյություն ունի ԼՂ հակամարտությունը: Նա նշեց, որ այդ հարցերը լուծումներ են պահանջում: Լասլո Կեմենն ասաց, որ ընտրություններում բոլոր առաջադրվողների անունները դեռ հայտնի չեն, սակայն ով էլ որ առաջադրվի և ընտրվի, պետք է առաջնորդվի պետական շահով: «Մասնավոր հետաքրքրությունները չպետք է նախտընտրել պետության շահերից»,- ասաց նա: Փորձագետն ավելացրեց, որ պետք է այնպես անել, որ Հայաստան պետության դիրքերը չթուլանան և բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: