21 դեկտեմբերի 2012 - 16:00 AMT
ՆԱՏՕ-ն հաստատում է, որ սիրիացի զինվորականները կիրառել են «Սկադ» հրթիռներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ուրբաթ օրը հաստատել է, որ սիրիացի զինվորականները զինված ընդդիմության դեմ կրկին կիրառել են «Սկադ» հրթիռներ, հաղորդում է Սինհուա գործակալությունը:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք արձանագրել ենք «Սկադ» տեսակի հրիթռների գործարկում: Մենք մեծ ափսոսանք ենք հայտնում այդ առիթով: Ես այդ գործողությունները համարում են ռեժիմի հուսահատ գործողություն, որը մոտենում է իր վախճանին»,- Բրյուսելում մամլո ասուլիսում ասել է Ֆոգ Ռասմուսենը: