21 դեկտեմբերի 2012 - 16:39 AMT
Դեկտեմբերի 21-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 404.75 դրամ

Դեկտեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,550,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 404.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404 դրամ:

Դեկտեմբերի 21-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 404.75 դրամ` դեկտեմբերի 20-ի համեմատ կրճատվելով 0.77 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 534.31 դրամ` կրճատվելով 2.31 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.02 կետով` մինչև 13.17 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: