21 դեկտեմբերի 2012 - 17:10 AMT
Պարտքերի պատճառով կալանք է դրվել Սթիվ Ջոբսի զբոսանավի վրա

Apple ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի զբոսանավի վրա պարտքերի պատճառով կալանք է դրվել Ամստերդամի նավահանգստում:

Արդյունաբերական դիզայներ Ֆիլիպ Սթարկի ներկայացուցիչները պնդում են, որ նավի սեփականատերերը պարտք են իրեն, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:

Սթարկի իրավաբանները պնդում են, որ իրենց հաճախորդը պետք է ստանա «Վինուսի» արժեքի 6 տոկոսը՝ զբոսանավի վրա աշխատելու համար:

«Վինուսի» կառուցումն ավարտվեց 2012թ. հոկտեմբերի 19-ին: Ջոբսն այդպես էլ չտեսավ նավը ավարտուն վիճակում, դրանից մեկ տարի առաջ նա մահացավ քաղցկեղից, հայտնում է Լենտա.ռու-ն: