21 դեկտեմբերի 2012 - 20:24 AMT
Ղարաբաղյան հարցում Թուրքիայի համար օբյեկտիվությունը Ադրբեջանի կործանարար դիրքորոշմանն աջակցելն է

Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով իր թուրք գործընկերջ հայտարարություններն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները պետք է փոխվեն` նրանց կողմնակալության պատճառով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Տիգրան Բալայանի խոսքով, Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։

«Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։Թուրքիան առիթը բաց չի թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»,-ասել է Բալայանը։