22 դեկտեմբերի 2012 - 10:30 AMT
Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը կանցնի դեկտեմբերի 22-ին

Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը կանցնի դեկտեմբերի 22-ին: Կմասնակցեն 17 նահանգների բնակիչները՝ մոտ 25,5 մլն մարդ:

Անվտանգությունը կապահովեն շուրջ 85 հազար ոստիկաններ: Առաջին փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին 10 նահանգներում: Ընդհանուր առմամբ, քվեարկությունը անցավ հանգիստ պայմաններում:

Ըստ առաջին փուլի միջանկյալ արդյունքների, նոր սահմանադրությանը հավանություն է տվել քաղաքացիների 57 տոկոսը, «ոչ» է ասել 43 տոկոսը: Նույնիսկ անկախ լայնածավալ կեղծումներից, իսլամիստներին չհաջողվեց առաջին իսկ փորձից ապահովել ձայների 89 տոկոսը, որի մասին նրանք հայտնեցին արդեն մինչ քվեարկության ավարտը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: