22 դեկտեմբերի 2012 - 10:38 AMT
Բրազիլիայում բացվել է ֆուտբոլի 2014թ. ԱԱ երկրորդ մարզադաշտը

Բրազիլական Բելու Օրիզոնտի քաղաքում բացել են ֆուտբոլի 2014թ. ԱԱ և Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. երկրորդ մարզադաշտը:

Բացման արարողությանը ներկա էր նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ր երկրի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Կառլոս Ալբերտո Պարեյրան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Մինեյրաոյի» տարողությունը կազմում է 62 160 հանդիսական: