22 դեկտեմբերի 2012 - 11:21 AMT
Արգենտինան բացատրություններ է պահանջում Մեծ Բրիտանիայից Անտարկտիկայի մի մասի անվանակոչման վերաբերյալ

Արգենտինան բացատրություններ է պահանջել Բուենոս Այրեսում Մեծ Բրիտանիայի դեսպանից Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշման վերաբերյալ, որոնք Եղիսաբեթ թագուհու անունով են ցանկանում անվանակոչել Անտարկտիկայի մի մասը:

Արգենտինացիները հայտարարում են, որ դա Անտարկտիկայի իրենց մասն է՝ մերժելով այն թագուհու գահակալության 60-ամյակի պատվին թագուհու անունով անվանակոչելու Բրիտանիայի իրավունքը:

Արգենտինայում Բրիտանիայի գործողությունները իմպերիալիստական հավակնությունների դրսևորում են անվանել: