22 դեկտեմբերի 2012 - 12:35 AMT
Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 9-րդ համագումարը

Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 9-րդ համագումարը: Այն իր ձևաչափով տարբերվում է մյուս կուսակցությունների համագումարներից: Ինչպես բացման խոսքում ասաց կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, համագումարը մեկնարկում է քաղաքացիական ժողովով: Հանրապետության օրհներգը այս համագումարի մասնակիցները կատարեցին, այն նվագարկիչից չհնչեց:

Այսօր կուսակցության անդամները քվերկությամբ հաստատելու են գալիք նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը: Համագումարից առաջ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ իրենք վստահ են իրենց ուժերի վրա և այդ վստահությամբ էլ գնալու են նախագահական ընտրությունների: