28 դեկտեմբերի 2012 - 20:15 AMT
Վալերի Բուայեն չի հանձնվի. Նա կրկին Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը քրեականացող օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն կրկին խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին օրինագիծ:

Ֆրանսիական խորհրդարանը կրկին առաջարկում է մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտման համար, այս մասին հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: