29 դեկտեմբերի 2012 - 10:08 AMT
Եվս մեկ թեկնածու. Անդրիաս Ղուկասյանը փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ին փոխանցեց, որ երեկ նա առաջադրվելու համար իր փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ:

Անդրիաս Ղուկասյանը հայտնի է քաղաքացիական ակտիվությամբ: Նա Մաշտոցի պուրակի բուտիկներն ապամոնտաժելու մասին քաղաքացիական դատարանի որոշումն իրագործելու համար ստեղծված ապամոնտաժող առաջին բրիգադի նախաձեռնողներից և անդամներից էր: