9 հունվարի 2013 - 10:59 AMT
Alcoa-ի մաքուր շահույթը 2012-ին կրճատվել է 80 տոկոսով

Աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ամերիկյան Alcoa Inc. ընկերության մաքուր շահույթը 2012-ին կրճատվել է 80 տոկոսով և կազմել 162 մլն դոլար 2011-ի 805 մլն մաքուր շահույթի փոխարեն: Այդ մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

2012-ի չորրորդ եռամսյակում Alcoa-ի շահույթը կրճատվել է 5 տոկոսով 2011-ի նույն շրջանի համեմատ` մինչև 4,97 մլրդ դոլար 5,23 մլրդ դոլարի փոխարեն:

Ընկերությունը կորուստները բացատրում է մետաղի գների անկումով, սեզոնային գործոններով և Եվրոպայի շուկաներում անկայունությամբ: