21 հունվարի 2013 - 21:29 AMT
Բրիտանական հետախուզությունը կմասնակցի Ալժիրում պատանդներ վերցրած ահաբեկիչների ոչնչացման օպերացիային

Բրիտանական հետախուզությունն ու այլ հակաահաբեկչական կառույցներ կմասնակցեն Ալժիրում պատանդներ վերցրած ահաբեկիչների ոչնչացման օպերացիային: Այս մասին հայտարարել է բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Աֆրիկան ջիհադիստների համար մագնիսի է վերածվել»,-ընդգծել է բրիտանացի վարչապետը:

Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բրիտանացիները ֆրանսիացի զինվորականների հետ միասին չեն մասնակցելու Մալիում իսլամիստ ծայրահեղականների դեմ ռազմական գործողություններին: