22 հունվարի 2013 - 09:58 AMT
Իրանի արևելյան մասում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ

Իրանի արևելյան մասում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին վկայում են ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության տվյալները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 32 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: