Այսօր տրվել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիադայի մհետհաշվարկի մեկնարկը: Ժամացույցը գործարկվել է փետրվարի 7-ին Եկատերինբուրգում:
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկում են ուղիղ մեկ տարի անց, 2014թ. փետրվարի 7-ին: Ժամացույցը ստեղծել է «Օմեգա» ընկերությունը, որը ՄՕԿ համաշխարհային գործընկերն է:
Այդպիսի ժամացույցներ գործարկվել են ՌԴ 8 դաշնային շրջանների վարչական կենտրոններում, ինչպես նաև Օլիմպիադայի մայրաքաղաք Սոչիում, հայտնում է «Ռ-սպորտը»: