28 փետրվարի 2013 - 11:16 AMT
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվե՞լ է

Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվել է 4 օր առաջ, հայտնում է CNN-ը:

Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է անում աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:

Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը:

Վենեսուելայի ԱԳՆ-ն չի հաստատում այդ վարկածը: