16 մարտի 2013 - 13:12 AMT
Երեք հայ բռնցքամարտիկներ դուրս են մնացել Չեխիայի միջազգային մրցաշարից

Չեխիայում շարունակվում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները:

Մինչև 69 կգ քաշային կարգում Հրայր Մաթևոսյանը հանդիպել է Ալեքսանդր Բեսպուտինի (ՌԴ) հետ և զիջել է նրան 5:10 հաշվով: Նարեկ Աբգարյանը (52կ գ ) 18:10 հաշվով պարտվել է չինացի Մաի Կինհիգհիանին: Իր առաջին մենամարտում նա 21:7 հաշվով հաղթել էր մոնղոլ Ջամանտ Էրկինին:

Արամ Ավագյանը (56 կգ ) 9:10 հաշվով զիջել է հոլանդացի Էնրիկո լա Կրուզին: Այսօր հանդես է գալու Արմեն Սիմոնյանը (+91կգ ք/կ), նրա մրցակիցը կլինի Ակեպիր Յուսուֆուն (Չինաստան):