3 ապրիլի 2013 - 19:30 AMT
Լուրերը հաստատվեցին. Հալեպում բռնաբարվում են ոչ մուսուլման կանայք

Հալէպահայութիւն-Halebahayotion ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որում հաստատվում են տարածված լուրերն այն մասին, որ Հալեպում բռնաբարվում են քրիստոնյա կանայք և աղջիկներ:

«Աշխարհի ողջ մարդկությանը, տեղեկացնում ենք՝ լի զայրույթով և կսկիծով, որ, Սիրիայում քրիստոնյա աղջիկների բռնաբարության մասին լուրերը, 3 անգամ Ալլահի անունը տալով (Ալլահը մեծ է), դժբախտաբար ճիշտ է: Մենք հաստատում ենք լուրերը, սակայն չգիտենք տուժածների իրական թիվը:

Մենք չենք ուզում թշնամություն և չենք ուզում նաև, որ մարդկանց սպանեն: Պատմությունը մեզ հիշեցնում է Մերձավոր Արևելքում կոտորված հարյուր հազարավոր քրիստոնյաների մասին: Նրանք 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ոչխարի պես մորթվել են մեր երկրում: Պատմությունը կրկնվեց Իրաքում, և աշխարհը մինչև հիմա լուռ է: Այժմ այն կրկվում է Շեյխ Մակսուդում՝ Հապելին մոտ գտնվող արվարձանային քաղաքում:

Ոճրագործը նույնն է, նրա ատելությունը նույնն է, սակայն զոհն այս անգամ ոչխարի պես չի լռելու: Տուժողն այսօր քայլեր է ձեռնարկելու և կտրելու է հանցագործի ոչ միայն ձեռքը, այլ նաև գլուխը: Այսօր պատմությունը ստիպված է փոխել իր ընթացքը: Շատ երկրներ լռել են 1915 թվականին, քանի որ նույն ոճրագործը կոտորել է 1.5 միլիոն հայի: Այսօր այդ նույն երկրները շարունակում են լուռ մնալ և ոչ մի գործողություն չեն իրականացնում:

Նրանք ձևանում են ազատության ջատագովներ, նրանք կոչ են անում լինել եղբայրասեր, պնդում են որ խաղաղասեր են, ներողամիտ և իրենց իրավունքները պաշտպանելու համար ջիհադի կոչ են անում….ո՞ր իրավունքի, կանանց բռնաբարելու՞ կամ Ալլահի անունը տալո՞վ բռնաբարելու:

Այժմ մեր խոսքն ուղղելով Շեյխ Մակսուդում գտնվող զինվորական հրամանատարությանը՝ պահանջում ենք, որ բոլոր հանցագործները իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկվեն և կրեն իրենց օրինական պատիժը: Եթե այս հանցագործները չպատժվեն, ապա մենք՝ քրիստոնյաներս, մուսուլմաններս, դրուզներս, հայերս, քրդերս՝ որպես Սիրիայի զավակներ, առանց որևէ կրոնական խտրականության կամ ռասիզմի սեփական քայլերն ենք ձեռնարկելու: Մենք չենք սպասելու բանակի սպաներին կամ մեկ այլ ուրիշներին: Մենք ինքներս կպաշտպանենք մեր իրավունքները, պատիվը և առաքինությունը:

Այս նամակի նպատակը կրոնական թշնամանք հրահրելը չէ, և վարչակարգի կամ ընդդիմության հնարքը չէ: Եվ վարչակարգի, և ընդդիմության ուժերը խաղում են իրենց կեղտոտ խաղերը: Սա Սիրիայի քաղաքացիների նամակն է»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: