11 ապրիլի 2013 - 16:55 AMT
«Arc Publications»-ը հրատարակել է «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Arc Publications» բրիտանական նշանավոր հրատարակչությունը, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ «Նոր ձայներ Եվրոպայից և այն կողմ» մատենաշարով հրատարակել է «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (անգլերեն, հայերեն) ժողովածուն:

Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները: Հրատարակիչների մասնակցությամբ ժողովածուն կազմել է Ռազմիկ Դավոյանը, թարգմանիչն է Արմինե Թամրազյանը: Գրքի շապիկը ձևավորված է Մինաս Ավետիսյանի հեղինակած գեղանկարով: