8 մայիսի 2013 - 14:24 AMT
Մադոննան բարեգործական աճուրդում 7 մլն դոլարով վաճառել է Լեժեի կտավը

Մադոննան 7,16 մլն դոլարով բարեգործական աճուրդում վաճառել է ֆրանսիցաի նկարիչ Ֆերնան Լեժեի «Երեք կանայք կարմիր սեղանի շուրջ» կտավը: Միջոցները կուղղվեն Աֆղանստանում, Պակիստանում կանանց կրթության ֆինանսավորմանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Կտավը ստեղծվել է 1921թ.: Նրա մոտավոր արժեքը 7 մլն դոլար է: Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը: Աճուրդը տեղի է ուինեցել Sotheby's-ում: