11 մայիսի 2013 - 10:58 AMT
Ընտրությունները Պակիստանում սկսվել են պայթյունից՝ 10 մարդ է զոհվել

Մայիսի 11-ի առավոտյան Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասնում է 10-ի, հայտնում է պակիստանյան DAWN թերթը:

Ավելի վաղ հայտարարվել էր երեք զոհեի մասին:

Պայթյունը տեղի է ունեցել Կուայդաբադի շրջանում, վիրավորվել է առնվազն 50 մարդ: Ինչպես հայտնել է ոստիկանությունը, ահաբեկիչների թիրախը Ազգային «Ավամի» կուսակցության թեկնածու Զահիդ Հանն է եղել: Նա չի տուժել, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»: