20 հունիսի 2013 - 09:38 AMT
Ղոռղովա գետը վարարել է և լցվել տները

Հունիսի 19-ին` ժամը 17.20-ին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գետի վարանման պատճառով ջուրը մոտ 90 սմ բարձրությամբ լցվել է թիվ 2, 4, 6, 8, 10, 12 տների նկուղները: Վնասի չափը ճշտվում է: