
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը բազմիցս անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային անմխիթար պայմաններին:
Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, անօգական ընտանիքների մասին է:
Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ:Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին: