Հուլիսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.93 դրամ՝ հուլիսի 12-ի համեմատ ավելանալով 0,15 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 535.08 հուլիսի 12-ի համեմատ ավելանալով 0,19 կետով, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.55 դրամ՝ մնալով անփոփոխ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առք և վաճառք չի իրականացվել: