13 հուլիսի 2013 - 17:36 AMT
Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից հուլիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում գնվել է 104,534,911 ԱՄՆ դոլար 410.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,948,690 ԱՄՆ դոլար 411.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29 մլն ԱՄՆ դոլար: