23 հուլիսի 2013 - 21:40 AMT
Մահացել է նկարիչ Վահրամ Հարությունյանը

Այսօր, կյանքի 54-րդ տարում մահացել է տաղանդավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վահրամ Հարությունյանը:

Վահրամ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 25-ին, ժամը 12:30-ից Հայաստանի նկարիչների միության շենքից (Աբովյան 3):Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում, տեղեկացնում է Մշակույթի նախարարության լրատվության բաժինը: