21 օգոստոսի 2013 - 12:30 AMT
WikiLeaks-ի իրազեկիչ Մեննինգը դատավճռի է սպասում

Շարքային Բրեդլի Մեննինգի դատավճիռը կհրապարակվի 2013թ. օգոստոսի 21-ին, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ մեղադրող կողմը հայտնել էր, որ պնդելու է, որպեսզի նրան դատապարտեն 60 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ Մեննինգը կարող է դատապարտվել 90 տարվա ազատազրկման: Պաշտպանը պնդում է 25 տարվա ազատազրկման վրա:

2013թ. հուլիսի 30-ին Մեննինգը մեղավոր ճանաչվեց լրտեսության մեջ: Թշնամու հետ համագործակցության մեղադրանքները հանվեցին: Նա ձերբակալվեց Իրաքում 2010թ. մայիսին: Մեննինգն ինքն է գերադասել տրիբունալը ատենակալների քաղաքացիական դատարանին: