18 դեկտեմբերի 2013 - 16:54 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Հեռազանգ» դեպի Սիրիա՝ 50 դրամ/րոպե սակագնով

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետև ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հեռազանգ» ծառայությամբ դեպի Սիրիայի քաղաքային և բջջային ցանցեր զանգերի արժեքը կազմում է 50 դրամ 1 րոպեի համար` նախկին 90 դրամի փոխարեն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Հեռազանգ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել բջջային հեռախոսից 77, այնուհետև համապատասխան հեռախոսահամարը միջազգային ձևաչափով: