12 ապրիլի 2014 - 13:58 AMT
«Հայաստան և Ղարաբաղ» ուղեցույցը Foreword Reviews-ի «Տարվա գիրք» մրցույթի եզրափակչի մասնակից է

«Հայաստան և Ղարաբաղ. քարե այգի» ճանապարհորդական ուղեցույցը ճանաչվել է տարվա լավագույն անկախ հրատարակություններից մեկը Foreword Reviews ամսագրի վարկածով, որը լուսաբանում է անկախ գրահրատարակչությունը: «Հայաստան և Ղարաբաղ» ուղեցույցը տարվա չորս գրքերի թվում է, որոնք համարվել են նորարարական ըստ 16th Annual Book of the Year Awards-ի: Եզրափակչում են հայտնվել նաև Գերմանիայում, Շվեյցարիայում և Իսրայելում հրատարակված գրքերը:

Ամսագիրը հավաքել է 100 գրադարանավարների ու գրավաճառների արձագանքները գրքերի վերաբերյալ: Հաղթողները հայտնի կդառնան 2014 թ. հունիսի 17-ին Լաս Վեգասում կայանալիք Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: Գրքի հեղինական է ամերիկահայ փաստաբան Մեթյու Քարանյանը Փասադենայից: Նա պատմաբան Ռոբերտ Քյուրքչյանի հետ համատեղ կազմել ու լուսանկարներով է հարստացրել ուղեցույցը: Ըստ Քարանյանի, այս գիրքը նրա սիրո դրսևորումն է հայրենիքի հանդեպ: Գիրքը նվիրված է հեղինակի ծնողների՝ Հենրի և Ագնես Քարանյանների հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգներ են: