2 ապրիլի 2015 - 10:36 AMT
Արտակ Անանյանը գրանցվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Ապրիլի 1-ին ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ Արտակ Կլիմենտի Անանյանը գրանցվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸգլխավոր տնօրենի պաշտոնում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը::

Արտակ Կլիմենտի Անանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի: 1993-1997թթ. նա աշխատել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում, 1998-2001թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում որպես տնտեսագետ-ֆինանսիստ, 1998-1999թթ.՝ ԿԲ-ում որպես մասնագետ: 2000-2003թթ. «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում եղել է բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավար, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավար, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետ, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալի ժ/պ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալ: 2003-2010թթ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարածքային կառավարման վարչության պետի պաշտոնը, ապա եղել է հյուսիսային տարածաշրջանի տարածքային վարչության պետ, վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ, վարկային դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրեն: 2010-2015թթ. Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն էր, վարչության անդամի ժ/պ, վարչության անդամ: 2015-ից զբաղեցնում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը: