Հեղինակավոր Bloomberg պարբերականը կանխատեսում է ներկայացրել 2016-ին երկրների տնտեսական աճի վերաբերյալ:
Փորձագետների գնահատմամբ՝ դիտարկված 93 երկրի շարքում անկում կանխատեսվում է Վենեսուելայում (-3.3%), Բրազիլիայում (-2.5%) Հունաստանում (-1.8%), Ռուսաստանում (-0.5%), Էկվադորում (-0.5%):
Պարբերականի հրապարակած ցուցակում տնտեսական աճի մակարդակով առաջատարները արևելասիական զարգացող երկրներն են՝ Հնդկաստան (7.4%), Վիետնամ (6.6%), Բանգլադեշ (6.6%), Չինաստան (6.5%), Շրի Լանկա (6.4%):
Bloomberg-ը 2016-ին Հայաստանի համար կանխատեսել է 2.5% տնտեսական աճ: Հարևան Ադրբեջանում աճը կկազմի 2.4%, իսկ Վրաստանում 3%, գրում է Panorama.am-ը:
Փորձագետները առանձնացրել են նաև 5 երկիր, որտեղ 2016-ին ճգնաժամի հավանականությունը ամենաբարձրն է: Դրանք են Բրազիլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան, Թայվանը:
Պարբերականի կանխատեսումը հիմնված է 2015-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին 93 երկրներում տնտեսագետների շրջանում անցկացված հարցումների վրա:
2016-ի պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն 2016-ին Հայաստանում նախատեսված է 2,2%-ի սահմանում։ ՀԲ–ի վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016-ին կկազմի 2,2%:
Կարդացեք նաև՝ ՀԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը ՀՀ-ում 2015-ի համար բարելավել է, 2016-ի համար՝ վատթարացրել
ԵԶԲ. 2016-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախորդ տարվանից ցածր կլինի` մոտ 1,7-2,2%