Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, հունվարի 24-ին երկու ուժգին պայթյուն է որոտացել:
Ահաբեկչությունը տեղի է ունեվել «Սթար» ճաշարանի մոտ: Նախնական տվյալներով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է 6-ը, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի կայքը:
Սիրիայի Ղամիշլիում խոշոր պայթյուն է տեղի ունեցել նաև 2015-ի դեկտեմբերի 30-ին: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են:
Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի:
Հայաշատ Ղամիշլին համարվում է Սիրիային ամենաապահով շրաններից մեկը: Շրջանի ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը PKK-ի (Քրդական աշխատավոր կուսակցություն) սիրիական թևն է համարվում:
Կարդացեք նաև՝ Քրդական ջոկատներն ու հայերն ապահովում են Սիրիայի հայաշատ Ղամիշլիի անվտանգությունը
Սիրիական բանակը կարևոր նշանակության քաղաք է ազատագրել Լաթաքիայում