3 փետրվարի 2016 - 11:49 AMT
Առաջին անգամ ԱՄՆ-ում մարդը վարակվել է Զիկայի տենդով մարդուց

Մարդուց մարդուն Զիկայի տենդի փոխանցման առաջին դեպքն է բացահայտվել ԱՄՆ Տեխասի նահանգում, հայտնել է տեղական 5NBCFDW հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի, որը հղում է արել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, Դալասում գրանցվել է սեռական ճանապարհով Զիկայի տենդով վարակվելու դեպք` հիվանդը վարակվել է մի մարդուց, որը վերադարձել է ուղևորությունից այն երկրներով, որտեղ տարածված է Զիկայի տենդը:

Մոծակներ, որոնք համարվում են այդ հիվանդությունը տարածողները, Տեխասում այժմ չկան:

Սա առաջին դեպքն է, երբ հաստատվել է մարդուց վարակվելու փաստն ԱՄՆ-ում: Մինչ այդ մի քանի մարդ վարակվել էր Կենտրոնական և Հարավային Ամերիկա ուղևորությունների ժամանակ:

Զիկայի տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ: Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները:Այն առավել վտանգավոր է համարվում հղիների համար, քանի որ պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա` գլխուղեղի համար ծանր հետևանքներով:

2016-ին 3-4 մլն մարդ Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում կարող է վարակվել Զիկայի վիրուսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

2016թ. հունվարի 27-ի դրությամբ վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի 27 երկրում:

Photo: Sticotimes