22 ապրիլի 2016 - 19:43 AMT
Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:

«Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

«Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը:

«Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ձգտում են լույս սփռել անցյալի իրադարձությունների վրա՝ հայ ու թուրք պատմաբաններից մինչև Հռոմի պապ Ֆրանսիսկոսին», - նշել է ԱՄՆ նախագահը:

Օբաման նաև ընդգծել է հայ համայնքի դերը միջազգային հանրության զարգացման գործում ու ընդգծել, որ Հայաստանը 17 հազար փախստական է ընդունել Սիրիայից:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: