24 ապրիլի 2016 - 18:30 AMT
Թբիլիսիում Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ցույցը հազարից ավելի մարդ է հավաքել

Թբիլիսիում` Հավլաբարի հայկական եկեղեցուն հարակից Երևանյան պուրակում, կայացել է 1915-23թթ. Հայ ժողովրդի Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ցույցը:

Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար հավաքված հազարից ավելի ցուցարարները կոչ են արել նաև Վրաստանին միանալ միջազգային քաղաքակիրթ հանրությանը, ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը, գրում է Panorama.am-ը:

Ցույցի մասնակիցները հերթական անգամ հաստատել են Հայ Դատի արդար լուծման համար պայքարը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Ի նշան հայ ժողովրդի միասնականության` ցույցի ընթացքում առաջին անգամ ծածանվել է Արցախի դրոշը:

Մոսկվայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է

Կիպրոսի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` այն համարելով մարդկության խայտառակություն