7 ապրիլի 2007 - 15:18 AMT
The New York Times. 1915 թվականի իրադարձությունները ոչ թե «կոտորած» էր, այլ ցեղասպանություն
The New York Times-ի խմբագրական խորհրդի 2004 թվականի որոշմամբ, 1915 թվականի իրադարձությունները համարվում են «ցեղասպանություն» եւ այդ թեմայով հոդվածներ հրապարակելիս խմբագրությունը միշտ օգտագործելու է «ցեղասպանություն» բառը: Ապրիլի 5-ի նորություններում, որոնք պատմում էին ԱՄՆ Կոնգրեսում սպասվող քվեարկության մասին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ, Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները XX դարի սկզբում անվանել են «կոտորած»: Խմբագրությունը ճշտում է կատարել, որ դրանք ոչ թե «կոտորած էին», այլ ցեղասպանություն: Նույն ճշտումը վերաբերում է նաեւ մարտի 29-ին լույս տեսած հոդվածին` «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը բարկացրել է Թուրքիային», որում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւս «կոտորած» է անվանվել: