Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանցել է Էստոնիայի հավաքականին: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային մրցաշարում:
A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրել են 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել և 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը: Հայաստանը պայքարը շարունակեց 17-ից 20-րդ տեղերի համար՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 74:68 հօգուտ Հայաստանի: Այս խաղի ամենաարդյունավետ խաղացողը Սթիվեն Էնոչն էր:
Այժմ Հայաստանի հավաքականը 17-րդ տեղի համար ևս մեկ հանդիպում կանցկանցի, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: