29 հուլիսի 2016 - 23:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել

Սարի թաղում հուլիսի 29-ին հավաքված ցուցարարներին ցրելու ժամանակ բռնություն է կիրառվել հավաքը լուսաբանող լրագրողներից մի քանիսի նկատմամբ, ըստ նախնական տվյալների՝ տեխնիկա էլ է վնասվել: Տուժածների թվում են եղել նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները:

«Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են մեր լրագրողներ՝ Կարլեն Ասլանյանի ու Հովհաննես Մովսիսյանի վրա ու ծեծի ենթարկել, կապը նրանց հետ ընդհատվել է», - տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:

ՖՈՏՈՇԱՐՔ