17 օգոստոսի 2016 - 16:02 AMT
ՄԱԿ. Հայաստանը Հարավային Կովկասի ամենանորարար երկիրն է

Հայաստանը 1 կետով բարձրացել է ՄԱԿ 2016 թ. Գլոբալ ինովացիոն զեկույցում ու զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը:

Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 64-րդ, Թուրքիան՝ 42-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը՝ 78-րդ, ՌԴ-ն՝ 43-րդ հորիզոնականը:

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի ցուցանիշն ավելի լավն է, քան ՀՆԱ գրանցած ցուցանիշը:

Հայաստանի ուժեղ կողմեր են համարվել, մասնավորապես, բիզնես սկսելու հեշտությունը (վարկանիշի 5-րդ հորիզոնական), բարձր որակավորում ունեցող կանանց ներգրավվածությունը (24.7%, վարկանիշի 5-րդ հորիզոնական):

Բացասական կողմերից են բարձր և միջին բարդության արտադրությունների ցածր քանակը, տեխնիկական և գիտական մասնագիտություններով ավարտող ուսանողների ցածր քանակը, կրթության համար պահանջվող բարձր ծախսերը:

Առաջին տեղում վարկանիշում Շվեյցարիան է: Ցանկը եզրափակում են Յեմենը, Գվինեան և Տոգոն: