19 դեկտեմբերի 2016 - 15:58 AMT
Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ տարածքային զիջումներին ղարաբաղյան կարգավորման ընթացքում

ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է , որ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ԼՂ հիմնահարց, իսկ լուծման միակ տարբերակը փոխզիջումն է:

«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997-ին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք», -ասել է Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո կրկին ակտիվացել են քննարկումները՝ Հայաստանի հետ ցամաքային միջանցքի բացառությամբ տարածքներ հանձնելու նպատակահարմարության ու ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին համաձայնվել-չհամաձայնվելու շուրջ (երկու կետերն էլ ներառված են բանակցությունների առարկա Մադրիդյան սկզբունքներում):

PanARMENIAN.Net-ին հետաքրքիր է Ձեր կարծիքը հարցի վերաբերյալ: