18 հունվարի 2017 - 11:31 AMT
Ասադի հրահանգով Հալեպի եկեղեցիներն ու մզկիթները կվերականգնվեն

Հալեպի քաղաքապետարանում հունվարի 15-ին քրիստոնյա և իսլամ հոգևորականների ու պետական հիմնարկների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ կրոնական կալվածքների նախարար Մուհամեդ Ապտ ալ Սաքարը հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով մզկիթներն ու եկեղեցիները կվերակառուցվեն: Այս մասին հաղորդում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը:

«Հալեպը դիմադրության ու հաղթանակի օրինակ է հանդիսացել: Պայքարի նմանօրինակ ոգով պետք է տեղի ունենա Հալեպի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները, իսկ կառավարությունը զորավիգ պետք է կանգնի այդ գործընթացին»,- հայտարարել է պաշտոնյան:

Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում այժմ զինադադար է: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը: