18 հունվարի 2017 - 12:36 AMT
Մոլդովայի նախագահ. ԵՏՄ հետ համաձայնագիրը չի հակասի ԵՄ առջև պարտավորություններին

Մոլդովայի և ԵՏՄ միջև հնարավոր համաձայնագիրը չի հակասի ԵՄ հետ ասոցացման շրջանում Քիշնևի ստանձնած պարտավորություններին: Նման կարծիք է հայտնել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

«ԵՏՄ հետ շրջանակային համաձայնագիրը, վստահ եմ, մենք կստորագրենք: Այն չի հակասում Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Դոդոնը հայտարարել է, որ կցանկանար, որ Մոլդովան դիտորդի կարգավիճակ ստանա ԵՏՄ-ում: Նա նաև հանդես է եկել նախաձեռնությամբ` ԵՏՄ և Քիշնևի միջև համագործակցության մասին շրջանակային հուշագրի ստորագրման վերաբերյալ: